Armenian ARMSCII Armenian
Կ-44225-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումը

1. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները գործում են Փրկարար ծառայության  կազմում:

2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնում է Փրկարար ծառայության տնօրենը:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ  եւ 17-րդ հոդվածներում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Փրկարար ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն