Armenian ARMSCII Armenian
Կ-44214-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ 8-րդ հոդվածի 6-րդ մասի, 29.1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ եւ 38-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ», «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին» բառերը.

2) 6-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունների «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը,» բառերը փոխարինել «ոստիկանությունը, միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերով, իսկ նույն պարբերությունների «, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 36-րդ հոդվածում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ոստիկանություն» բառով:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերության եւ 2-րդ մասի «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «ոստիկանությունը» բառով.

2) 2-րդ մասը «մերձավոր ազգականներին» բառերից հետո լրացնել «, իսկ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին` արգելանքի վերցնելու պահից հետո անմիջապես» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով:»:

Հոդված 5. Օրենքի 42.1-ին հոդվածի 5-րդ մասից հանել «ոստիկանության,»  բառը:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած ժամանակավոր եւ մշտական թույլտվությունները, Օրենքի 24-րդ  հոդվածի 1-ին մասի համաձայն` միգրացիայի բնագավառում լիազորված  պետական մարմնի կողմից օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության ժամանակավոր թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանց ժամկետը լրանալը: