Armenian ARMSCII Armenian
Կ-44214-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ 8-րդ հոդվածի 6-րդ մասի, 29.1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի եւ 38-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ», «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը,» բառերը փոխարինել «ոստիկանությունը, միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 36-րդ հոդվածում «ոստիկանության բնագավառում պետական կառավարման մարմին» բառերի համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ոստիկանություն» բառի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 2-րդ մասում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «ոստիկանությունը» բառով.

2) 2-րդ մասում «մերձավոր ազգականներին» բառերից հետո լրացնել «, իսկ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ արգելանքի վերցնելու պահից հետո՝ անմիջապես» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով:

Հոդված 5. Օրենքի 42.1-ին հոդվածի 5-րդ մասից հանել «ոստիկանության,» բառը:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված ժամանակավոր եւ մշտական թույլտվությունները, Օրենքի 24-րդ  հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միգրացիայի բնագավառում լիազորված  պետական մարմնի կողմից օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության ժամանակավոր  թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանց ժամկետի լրանալը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն