Armenian ARMSCII Armenian
Կ-44226-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ը» կետում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 1-ին մասում «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով,

2) 1-ին մասի ա) կետը ճանաչել ուժը կորցրած.

3) 1-ին մասի ե) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) ապահովում  է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող եւ այլ ուժերի աշխատանքների միասնականությունը բնակչության պաշտպանության բնագավառում.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն