Armenian ARMSCII Armenian
Կ-44213-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության, 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 34-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերի, 35-րդ, 36-րդ, 46-րդ եւ 47-րդ հոդվածների, 58-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի, 3-րդ մասի առաջին եւ երրորդ նախադասությունների, «ոստիկանություն» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» եւ «միգրացիայի հարցերով լիազոր մարմինը» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով՝ բացառությամբ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի եւ 46-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ազգային անվտանգության մարմինները.

4) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

5) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ Առողջապահության հարցերով լիազոր մարմին).»:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասում՝

ա. լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-ին կետ.

«3.1) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.».

բ. 10-րդ, 13-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) վերնագրում «հարցերով լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մարմինների» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ կետում «լիազոր մարմնին» բառերից հետո «եւ Ոստիկանությանը» բառերը հանել:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի վերնագրում եւ նույն հոդվածի 1-ին մասում «գործերի նախարարության» եւ «գործերի նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «գործերով լիազոր մարմնի» եւ «գործերով լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածը՝

1) վերնագրում եւ 2-րդ մասում «հարցերի նախարարության» եւ «հարցերի նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարցերով լիազոր մարմնի» եւ «հարցերով լիազոր մարմինը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը՝

1) միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների՝ սույն օրենքի 21-րդ եւ 23-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումներ (բնակարանային ապահովության  ծրագրեր, լեզվի եւ քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն եւ այլն).

3) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով:»:

Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագրում եւ նույն հոդվածի 1-ին մասում «եւ գիտության նախարարության» եւ «եւ գիտության նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարցերով լիազոր մարմնի» եւ «հարցերով լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի տեքստում «նախարարության» եւ «նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարցերով լիազոր մարմնի» եւ «հարցերով լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասության «Սահմանապահ զորքերի, Ոստիկանության եւ Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 58-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Լիազոր մարմնի որոշման հիման վրա փախստականի նույնականացման քարտը փախստականին տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն:».

2) 2-րդ մասի 4-րդ նախադասության «, իսկ Ոստիկանությունը՝» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:

2.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավասու սուբյեկտների կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտեր ընդունելը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի հիման վրա հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող Օրենքի դրույթների հիման վրա:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն