Armenian ARMSCII Armenian
Կ-44218-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում «սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների եւ դրանց բաղկացուցիչ մասերի եւ դրանք ձեռք բերող անձանց մասին.».

2) 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 18-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով.

2) 19-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով.

3) 20-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով.

2) 7-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին» բառերով.

3) 10-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով.

2) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: