Armenian ARMSCII Armenian
Կ-44210-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին» բառերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:   


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն