Armenian ARMSCII Armenian
Կ-44231-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «կարգավորում է» բառերից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում եւ վերջինիս ենթակայությամբ գործող, » բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «համապատասխան նախարարին» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում, 32-րդ հոդվածի 14-րդ մասում, 50-րդ հոդվածի 2-րդ մասում, 53-րդ հոդվածի 1-ին մասում եւ 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, 55-րդ հոդվածի 1-ին մասում, 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում եւ 3-րդ մասում «համապատասխան նախարարը» եւ «համապատասխան նախարարի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լիազոր մարմնի ղեկավարը» եւ «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների եւ հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոնների (այդ թվում ինքնավար պաշտոնների) միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին փրկարար ծառայության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում  «համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններ», «համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն», «համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություն» եւ «համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Փրկարար ծառայությունում կամ սույն մասում նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան փրկարար ծառայության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության մարմինների համակարգերում շնորհված զինվորական կոչումների, ոստիկանության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների եւ դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը փրկարար ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում «քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս» բառերը փոխարինել «այն քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս, որոնք ընդունվել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 9.   Օրենքի 25-րդ հոդվածի ա) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) Լիազոր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն ծառայողներին, որոնք սովորել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով.»:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Կարճաժամկետ ազատազրկման մեջ» բառերը փոխարինել «Կալանքի տակ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում՝ տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը եւ դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է Կառավարությունը:».

2) 6-րդ մասում «օրենքի» բառից հետո լրացնել «31-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով,» բառերը:

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը

1.Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

2.Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3.Փրկարար ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

4.Փրկարար ծառայության ավագ, միջին եւ կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը:

5.Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը եւ առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 13. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում, 34-րդ հոդվածի 1-ին մասում, 53-րդ հոդվածի 1-ին մասում, 70-րդ հոդվածի 2-4-րդ, 5-10-րդ մասերում եւ 71-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան նախարարարության» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 57-րդ հոդվածի 7-րդ մասում «լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 11.1-ին մասում «կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Փրկարար ծառայության անցնող քաղաքացու եւ Լիազոր մարմնի միջեւ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որը ստորագրում է`

1) բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Լիազոր մարմնի ղեկավարը.

2) ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:».

3) 12.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 17. Օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասում «սովորողների» բառից առաջ լրացնել «փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերը:

Հոդված 18. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «հաստատությունում» բառից հետո լրացնել «փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 19.  Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) ժ) կետում «Փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.

2) ժգ) կետից հանել «պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ» բառերը:

Հոդված 20. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասում «Համապատասխան նախարարությունն» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, «հաստատություններ» բառը փոխարինել «հաստատություն» բառով:

Հոդված 21. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «համապատասխան նախարարության համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է (ակադեմիա)» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է» բառերով.

2) 4-րդ մասում «դոցենտների,» բառերից հետո «բարձրագույն» բառը հանել:

Հոդված 22. Օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի, որը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն մասի ուժի մեջ մտնելուց հետո Փրկարար ծառայության տնօրենը եւ նրա տեղակալները համարվում են իրենց պաշտոններում պարտականությունները ժամանակավոր կատարողներ եւ շարունակում են պաշտոնավարել մինչեւ այդ պաշտոններում նշանակումներ կատարելը:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն