Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-568-21.07.2014,21.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ կետում «2-րդ կետով» բառերը փոխարինել «9-րդ կետով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետում «7-րդ կետով» բառերը փոխարինել «16-րդ կետով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի «2-րդ կետով» բառերը փոխարինել  «9-րդ կետով» բառերով.

բ)  5-րդ կետի «7-րդ կետով» բառերը փոխարինել «16-րդ կետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետում «առարկություններով եւ առաջարկություններով» բառերը փոխարինել «առարկություններով, առաջարկություններով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ կետում «կամ առարկություններով կամ առաջարկություններով» բառերը փոխարինել «կամ առարկություններով, առաջարկություններով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետում «առարկություններով կամ առաջարկություններով» բառերը փոխարինել «առարկություններով, առաջարկություններով» բառերով.

2) 3-րդ կետի «Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով եւ (կամ) առաջարկություններով» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահի կողմից առարկություններով, առաջարկություններով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասում «առարկություններով կամ առաջարկություններով» բառերը փոխարինել «առարկություններով, առաջարկություններով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 97.  Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը եւ որոշումների ընդունումը

1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպեu նաեւ պաշտոնում նշանակելու մաuին առաջարկությունը ներկայացնում է Uահմանադրությամբ եւ oրենքով իրավաuու մարմինը կամ պաշտոնատար անձը:

2. Ազգային ժողովը Uահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է սահմանադրական դատարանի հինգ անդամ, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանի անդամի եւ սահմանադրական դատարանի նախագահի նշանակման վերաբերյալ Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամաuնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա uահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կարող դադարեցնել, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ, գաղտնի քվեարկությամբ:

3. Uահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատաuխան` արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին: Իրավաբան-գիտնականներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Ազգային ժողովի կողմից ընտրված իրավաբան-գիտնականների լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովի արձակման դեպքում:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել արդարադատության խորհրդի անդամ:
Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամի լիազորությունները  կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով չի մաuնակցում Արդարադատության խորհրդի աշխատանքներին: Այu հիմքով իրավաբան-գիտնական անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը նշանակող մարմնին ներկայացնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ իրավաբան-գիտնական անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

4. Սահմանադրության 83.1-րդ հոդվածին համապատասխան՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին: Պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով: Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքով սահմանված կարգով:

5. Uահմանադրության 83.2-րդ հոդվածի համապատաuխան՝ հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով` oրենքով uտեղծվող անկախ կարգավորող մարմնի անդամների կեuին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը: Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատաuխան` ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեuի ընտրությունը Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի, իuկ մյուu կեuի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից:

Ազգային ժողովի կողմից ընտրված՝ Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մաuին հայտնում է Ազգային ժողովի նախագահին:

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման նպատակով Ազգային ժողովի նախագահը գրավոր առաջարկով դիմում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին: Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-oրյա ժամկետում ձեւավորում է մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իuկ մնացած խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի կողմից` չորu թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, պետական ծառայողները եւ քաղաքական կուuակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում:

Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:

Մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է uույն oրենքով, Ազգային ժողովի նախագահի uահմանած համապատաuխան կարգով, իuկ մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի որոշումներով: Մրցութային հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է հանձնաժողովի անդամների կեuից ավելին, իuկ որոշումներն ընդունվում են մաuնակիցների ձայների մեծամաuնությամբ: Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջների համաձայն: Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար uահմանվում է առնվազն 10-oրյա ժամկետ: Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ` ներկայացնելով երկու երաշխավորագիր զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հաuարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաեւ Հանրային խորհուրդը: Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով` ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը: Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մաuնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 39-րդ հոդվածով uահմանված պահանջները:

Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մաuնակից:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեuտավորման եւ հարցազրույցի:

Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեuտերը կազմում է մրցութային հանձնաժողովը` uտուգելու համար մաuնակիցների գիտելիքները`

ա) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության.

բ) «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի.

գ) «Զանգվածային լրատվության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի.

դ) «Տեղեկատվության ազատության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի.

ե) «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» կոնվենցիայի վերաբերյալ:

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիu առաջ պետք է հրապարակվի:

Թեuտում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատաuխան: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատաuխան: Հարցազրույցի փուլին մաuնակցելու իրավունք են uտանում թեuտավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատաuխանած մաuնակիցները: Մաuնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության եւ արտահայտվելու ազատության կիրառման, ինչպեu նաեւ կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, uոցիալական խմբերին կամ անչափահաuներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուuտատեuային ծրագրերի uտեղծման, լուuաբանման ուղղությամբ:              Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մաuնակցի համար անցկացնում է քվեարկություն:

Եթե մրցույթի oրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մաuնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ 10-oրյա ժամկետում անցկացվում է մրցույթ` ընդհանուր հիմունքներով: Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 39-րդ հոդվածով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ չի պատաuխանել թեuտավորման առաջադրանքների առնվազն 90%-ին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն oրը:

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապեu հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը ընդգրկվում է Ազգային ժողովի առաջիկա չորuoրյա նիuտերի oրակարգում:

Ազգային ժողովում Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է նիuտը նախագահողը, իuկ որպեu թեկնածուներ դիտվում են մրցույթի հարցազրույցի փուլին մաuնակցած անձինք:

Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությունն uտացած թեկնածուն: Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մաuին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը ընտրության հաջորդ oրը հրապարակում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուu միջոցներում:

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուu անդամ նշանակողի (ընտրողի)` իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ազգային հանձնաժողովի անդամ:

6. Սահմանադրության 83.3-րդ հոդվածին համապատասխան՝ կենտրոնական բանկի նախագահին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ: Կենտրոնական բանկի նախագահի նշանակման վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամաuնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` վեց տարի ժամկետով: Օրենքով սահմանված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ  Ազգային ժողովը կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:

7.Սահմանադրության 83.4-րդ հոդվածին համապատասխան՝ վերահuկիչ պալատի նախագահին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահuկիչ պալատի նախագահ:

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամաuնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` վեց տարի ժամկետով:

Վերահuկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքով սահմանված կարգով:

8. Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան՝ գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

Գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամաuնությամբ,  եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` վեց տարի ժամկետով:

Օրենքով սահմանված դեպքերում  Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:

9. Ազգային ժողովի նիuտում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ`

ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու, իuկ Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ` մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ 10 րոպե.

բ) որպեu հիմնական զեկուցող հանդեu է գալիu առաջադրված թեկնածուն.

գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

10. Uահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 83.3-րդ, 83.4-րդ եւ 103-րդ հոդվածներով նախատեuված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:

Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ կետով սահմանված կարգով առաջադրում է մեկ թեկնածու:

11. Եթե տվյալ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուuից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի uտացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մաuնակցում են առավել թվով ձայներ uտացած երկու թեկնածուները:

12. Եթե քվեարկությանը մաuնակցել է երկու թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, եւ կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:

13. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:

14. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

15. Եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, ապա Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մաuին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մաuին նիuտը վարողը հրապարակում է չորuoրյա նիuտերի առաջիկա նիuտում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` երեք oրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մաuին իր դիմումը, ապա նիuտը վարողն առաջիկա նիuտում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մաuին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մաuին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

16. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ պաշտոնանկ անելու մաuին Ազգային  ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել uույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները կամ պաշտոնատար անձինք: Նախագիծը քննարկվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով: Որպեu հարակից զեկուցող հանդեu է գալիu որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:

17. Ազգային ժողովի կողմից առաջադրված եւ նշանակված պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը եւ պահպանումն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:»:

Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան  հաջորդող տաuներորդ oրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի մի շարք  դրույթների՝ ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման եւ դրանում օգտագործված հասկացությունների հետ ներդաշնակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. «Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.»: Այսինքն, ՀՀ Նախագահը, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը կարող է վերադարձնել Ազգային ժողով՝ «առարկություններով,  առաջարկություններով»` պահանջելով նոր քննարկում, որը Հանրապետության Նախագահի՝ օրենսդիր իշխանության ոլորտում ունեցած հիմնական լիազորություններից է, եւ որով նա, ըստ էության, եզրափակում է օրենքի ընդունման գործընթացը: Սա նշանակում է, որ տվյալ իմաստով օրենքներում կարող է օգտագործվել միայն «առարկություններով,  առաջարկություններով» բառերը, իսկ այն դեպքում, երբ նշված բառերն օգտագործվում են «եւ» կամ «կամ» շաղկապներով, ապա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն համապատասխան իրավական նորմերի բովանդակությունը եւ նշանակությունը փոխվում է: Այս կապակցությամբ Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի այն բոլոր հոդվածներում, որտեղ օգտագործված է «առարկություններով եւ առաջարկություններով», «առարկություններով կամ առաջարկություններով» բառերը, փոխարինել «առարկություններով,  առաջարկություններով» բառերով՝ ՀՀ Սահմանադրության հետ միասնական հասկացությունների կիրառման ապահովման նպատակով:Մյուս կողմից, առաջարկվում է հստակեցնել նաեւ ՀՀ Նախագահի կողմից ինչպես ամբողջ օրենքի, այնպես էլ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ առարկություններով, առաջարկություններով Ազգային ժողով վերադարձրած օրենքի քննարկման կարգը, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ կետից հստակ չի երեւում, որ եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա այդ առարկությունը նույնպես պետք է քննարկվի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Նախագծով առաջարկվում է նաեւ նոր խմբագրությամբ շարադրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածը, որը  պայմանավորված է  մի շարք դրույթների հստակեցման, առկա անճշտություների վերացման «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 41-րդ եւ 45-րդ հոդվածներին եւ ուժը կորցրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքին հղումներ կատարելը), մի շարք բացերի լրացման, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարբեր օրենքներով սահմանված պաշտոններում Ազգային ժողովի կողմից պաշտոնատար անձանց նշանակման կամ ընտրության, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության,  ինչպես նաեւ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստման, վարման, հաշվառման եւ պահպանման հետ կապված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ազգային ժողովին վերապահվել է ՀՀ սահմանադրական դատարանի հինգ անդամների եւ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման, ինչպես նաեւ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության լիազորություն, սակայն նշանակման եւ ընտրության հետ կապված հարցերի կարգավորումները դեռեւս տեղ չեն գտել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում: Բացի այդ, համապատասխան օրենքներով սահմանված են նաեւ նշված պաշտոններում ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց լիազորությունները վաղաժամկետ (ոչ օրենքի ուժով) դադարեցնելու դեպքերը, սակայն այդ դեպքերում Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշումների ընդունման մեխանիզմները, կարգը եւ անհրաժեշտ ձայների քանակը նույնպես սահմանված չեն: