Armenian ARMSCII Armenian
Կ-430-17.11.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   2016  թվականի  հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 229-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի եւ 0.5 գործակցի արտադրյալով հաշվարկվող կիսամյակային դրույքաչափերով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 232. Հաշվետու ժամանակաշրջանը

1. Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը «տարեկան» բառից հետո լրացնել «, իսկ կազմակերպությունների դեպքում կիսամյակային» բառերով, իսկ «հարկային տարվա» բառերից հետո` «, իսկ կազմակերպությունների դեպքում` հաշվետու կիսամյակի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետեւյալ ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

1) ֆիզիկական անձինք` մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.

2) կազմակերպությունները` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: