Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-565-11.07.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «գանձապետական համակարգը (այսուհետ` գանձապետարան)» բառերը փոխարինել «գանձապետական համակարգի (այսուհետ` գանձապետարան) գործունեության իրավական հիմքերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «կառավարման համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «կառավարումը» բառով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «ա)» կետից հանել «գործի» բառը.

2) «գ)» կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «պետական» բառով, «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով, իսկ «մեթոդական կազմակերպման ապահովումը» բառերը փոխարինել «մեթոդական ապահովումը» բառերով.

3) «ե)» կետում «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով, իսկ «բյուջետային» բառը փոխարինել «պետական» բառով.

4) «ժգ)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ժգ) Հայաստանի Հանրապետության պարտավորությունների սպասարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան»:

Հոդված 4.   Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը.

Հոդված  5.  Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «պաշտոնի է նշանակվում եւ ազատվում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ» բառերով.

2) 2-րդ մասի «եւ համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «եւ իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա)» կետի «համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «իրականացումը» բառով.

2) 1-ին մասի «բ)» կետի «համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «իրականացումը» բառով.

3) 2-րդ մասի «արդյունավետ եւ հրապարակային օգտագործման» բառերը փոխարինել «արդյունավետ օգտագործման եւ դրա հրապարակայնության ապահովման» բառերով.

4) 3-րդ մասի «ա)» կետի «շարունակում է ապահովել» բառերը փոխարինել «պահպանում է» բառով, իսկ «համակարգը» բառը փոխարինել «կանոնները եւ պահանջները» բառերով.

5) 3-րդ մասի «բ)» կետի «սույն օրենքի եւ այլ ակտերի դրույթների պահպանումը» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը» բառերով.

6) 3-րդ մասի «գ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«գ) ապահովել պետական մարմնի անունից լիազոր մարմնին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` ծախսերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող եկամուտների թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում.»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ղեկավարը» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով եւ» բառերը:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «պետական» բառից հետո լրացնել «եւ համայնքային» բառը:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ)» կետից հանել «Ազգային ժողովի կողմից» բառերը:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «պետական» բառով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի մասին օրենքների եւ համապատասխան համաձայնագրերով սահմանված պայմանների համաձայն:» բառերը փոխարինել ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) սահմանված պայմաններին համաձայն:» բառերով:

Հոդված 12.  Օրենքի 20-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «պետական» բառով:

Հոդված 13.  Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության պարտավորությունների սպասարկումը գանձապետարանն իրականացնում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
 
«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, մասնավորապես` տարընթերցումների, երկիմաստությունների եւ ոչ հստակ դրույթների շտկման, այս օրենքի ընդունումից հետո ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ գործող (հատկապես «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի) եւ ընդունված նոր օրենքների հետ տվյալ օրենքի ներդաշնակեցման անհրաժեշտությամբ: