Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4254-08.11.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 56-րդ կետ.

56) «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված` անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածում ավելացնել նոր՝ 8-րդ մաս.

«8. Շահութահարկի վճարումից ազատվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված`

1) անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված (տրամադրված) դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով.

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող oրը:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝

Սիսակ Գաբրիելյան (031)

Գեւորգ Պապոյան (021)