Armenian ARMSCII Armenian
Կ-4211-04.11.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաեւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հանդիսանում են տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով իրականացնում են պետական վերահսկողություն.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.6-րդ կետերով.

«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների եւ այլ տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.

5.2) համակարգում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքները.

5.3) մասնակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.

5.4) իրականացնում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ.

5.5) համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային եւ տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը.

5.6) մշակում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը, որը հաստատվում է Կառավարության որոշմամբ.».

3)13-րդ կետի «ունեն» բառը փոխարինել «կիրառում են» բառերով, իսկ «լուսանկարահանման եւ» բառերը՝ «լուսանկարահանման համար նախատեսված» բառերով.

4) 55-րդ կետը «տեղեկատվության պաշտպանության» բառերից առաջ լրացնել «տեղեկատվական անվտանգության ապահովման եւ» բառերով.

5) 59-րդ կետի «տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական» բառերը փոխարինել «եւ հեռահաղորդակցական» բառերով.

6) 60-րդ կետի «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «բացահայտման եւ կանխման» բառերը փոխարինել «հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման» բառերով.

2) 5-րդ մասի «Պետական մարմինները եւ կազմակերպությունները» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները» բառերով.

3) 6-րդ մասի «օպերատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական» բառերով:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ծառայողներ եւ բանվորներ (քաղաքացիական անձնակազմ)» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

2) 6-րդ մասի «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական պաշտպանությունն» բառերը փոխարինել «սոցիալական ապահովությունն» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: