Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3071-25.05.2004-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10.1 կետով`

«10.1 Փոստային կապի բնագավառ

1. Փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում Կ Մ Բ Ա - - - - - »:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյա

Փոստային կապի բնագավառում լիցենզավորման գործընթացը կկարգավորի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավասարաչափ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման գործունեությունը, ինչպես նաեւ կնպաստի սպառողների իրավունքների պաշտպանությանը, զարգացող շուկայական հարաբերությունների, կարգավորմանը եւ ծառայությունների որակի բարձրացմանը: Լիցենզավորումը հնարավորություն կտա բնագավառ ներգրավել լրացուցիչ ներդրումներ եւ ստեղծել համապատասխան ենթակառուցվածք՝ հասարակության շահերը պաշտպանելու եւ կարիքները բավարարելու համար:

Բարդ ընթացակարգով լիցենզիայի տրամադրումը պայմանավորված է բնագավառի առնձնահատկություններով եւ այն հանգամանքով, որ այդ գործունեության իրականացման համար սույն օրենքի նախագծով սահմանվում են պարտադիր պահանջներ եւ պայմաններ եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

Օրենքի ընդունումը ֆինանսական ծախսեր չի առաջացնում: