Armenian ARMSCII Armenian
Կ-400-07.10.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ  ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ»  ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2022թ? հունիսի 9-ին ստորագրվել է ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը՝ 22 600 000 եվրո գումարի չափով:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի (ՀՀ կառավարության՝ 18.08.2021թ. թիվ 1363–Ա որոշում) 4-րդ  բաժնի («Մարդկային կապիտալի զարգացում») 4.3 կետով («Կրթություն») ամրագրված դրույթները՝ ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները: Մասնավորապես.

«Կրթության բարելավում» վարկային ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 17 ավագ դպրոցների հիմնանորոգում, որոնցից, հաշվի առնելով հիմնանորոգման համար պահանջվող միջոցների չափը, հնարավոր եղավ կազմակերպել եւ իրականացնել 13 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում, հնարավոր է իրականացնել մնացած 4 ավագ դպրոցների հիմնանորոգումը: Կրթությունն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ուսումնական հաստատություններում ժամանակակից նոր լաբորատորիաների առկայություն եւ նպատակային օգտագործում ուսումնական գործընթացի ընթացքում: Կարիքների գնահատման հիման վրա, հանրակրթական ուսումնական հաստատություններում կհիմնվեն նոր լաբորատորիաներ, որոնք հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին  եւ չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատոր սարքավորումներով եւ գույքով, ինչպես նաեւ անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը: Ծրագրի հետագա շարունակականությունը թույլ կտա օժանդակել կայուն համայնքային նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը եւ զարգացմանը: Ծրագրի շրջանակներում կշարունակվեն իրականացվել ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կբացահայտվեն սոցիալապես անապահով համայնքները եւ այն պոտենցիալ հաստատությունները, որոնք կարող են մատուցել նախադպրոցական կրթական ծառայություններ: Գործող դրամաշնորհային համակարգը նաեւ հնարավորություն կտա ընտրելու կարիքավոր համայնքները: Առաջնահերթությունը կտրվի հատկապես այն համայնքներին, որոնցում դեռեւս չկան գործող մանկապարտեզներ  եւ նախակրթարաններ: Հատկապես կկարեւորվեն սահմանամերձ եւ այն համայնքները, որոնցում մեծ է Արցախյան վերջին պատերազմով պայմանավորված տեղահանված եւ վերաբնակեցված ընտանիքների թիվը, ինչի հետեւանքով տվյալ համայնքներում աճել է նախադպրոցական տարիքային խմբի երեխաների թիվը: Նախատեսվում է, որ նոր ծրագրով կֆինանսավորվեն նախադպրոցական կրթության առնվազն 80 միկրոծրագրեր՝  համայնքների մասնակցությամբ կամ համայնքների ֆինանսական անկարողության պարագայում՝ ամբողջովին դրամաշնորհային միջոցներով:

Նախակրթարանի ստեղծման ծախսախնայող եւ կարճաժամկետ մոդելը նախատեսում է նախակրթարանի տարածքի վերանորոգում, անհրաժեշտ  գույքի, սարքավորումների, ուսումնական եւ ուսուցողական նյութերի ձեռք բերում, նախակրթարանում ընդգրկվող դաստիարակի վերապատրաստում: Ստեղծված նախակրթարանները հարմարեցվում են նաեւ ներառական կրթության պահանջներին: Ծրագրի հետագա ֆինանսավորման դեպքում, պահպանելով ծրագրի պահանջները, նպատակահարմար կլինի դրամաշնորհային միջոցներում ներառել նաեւ նախակրթարանների հարակից տարածքում խաղահրապարակների հիմնումը ապահովող ծախսերը, ինչն էլ մեծապես կնպաստի նախակրթարան հաճախող երեխաների նաեւ ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը:

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ ինչպես դասավանդման եւ ուսումնառության միջավայրը, հետազոտական կարողությունները եւ այլն, հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը, միաժամանակ, ուղղված է նպաստելու բուհերի կրթական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության եւ հասանելիության բարձրացմանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներն ու գերազանցության կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան տվյալ բնագավառների համար՝ թե տեղական, եւ թե միջազգային ասպարեզներում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ մեծապես կարեւորվում է ՆՄՀ բաղադրիչի աշխատանքների իրականացման հետագա շարունակությունը՝ ազգային առաջնահերթությունների հետ մեկտեղ հիմք ընդունելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները եւ շեշտը դնելով ՀՀ կառավարության կողմից գերակա սահմանված ուղղությունների վրա:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր գործողությունները կներառեն տվյալների վիզուալիզացիայի գործիքների եւ առանձնահատկությունների նույնականացում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ամրապնդելու դրա օգտագործելիությունը եւ բարելավելու նախկինում բացահայտված առանցքային վերջնարդյունքները:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2022թ. հունիսի 9-ին ստորագրեված ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ
սպորտի նախարարություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հունիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից:

 Համաձայնագրով Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել քսաներկու միլիոն վեց հարյուր հազար եվրո գումարի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկմամբ՝ Համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Հիշյալ Ծրագրի նպատակն է բարելավել տարրական կրթություն ստացող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, բարելավել ֆիզիկական պայմանները եւ կրթական ռեսուրսների առկայությունը հանրակրթական դպրոցում եւ աջակցել Վարկառուի տարածքում բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի եւ համապատասխանության բարելավմանը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրման ամսաթվից հետո հարյուր ութսուներորդ օրն է:

Հաշվի առնելով վերոգրյալը Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ             Պարույր Հովհաննիսյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2022Թ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթների հիմքով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝              ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ  ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2022թ. հունիսի 9-ին ստորագրված ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, մասնավորապես.

Համաձայնագրի Հոդված 2-ի 2.01 կետում սահմանված է, որ ՎԶՄԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ՝ 22 600 000 եվրո գումարի չափով:

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 6-ամսյա Euribor + փոփոխական մարժա:  Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափով համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:

Տեղեկանք

Համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի՝ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի (ՀՀ կառավարության՝ 18.08.2021թ. թիվ 1363–Ա որոշում) 4-րդ  բաժնի («Մարդկային կապիտալի զարգացում») 4.3 կետով («Կրթություն») ամրագրված դրույթները՝ ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները: Մասնավորապես.

«Կրթության բարելավում» վարկային ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 17 ավագ դպրոցների հիմնանորոգում, որոնցից, հաշվի առնելով հիմնանորոգման համար պահանջվող միջոցների չափը, հնարավոր եղավ կազմակերպել եւ իրականացնել 13 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում, հնարավոր է իրականացնել մնացած 4 ավագ դպրոցների հիմնանորոգումը: Կրթությունն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ուսումնական հաստատություններում ժամանակակից նոր լաբորատորիաների առկայություն եւ նպատակային օգտագործում ուսումնական գործընթացի ընթացքում: Կարիքների գնահատման հիման վրա, շուրջ 200 հանրակրթական ուսումնական հաստատություններում կհիմնվեն նոր լաբորատորիաներ, որոնք հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին  եւ չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատոր սարքավորումներով եւ գույքով, ինչպես նաեւ անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը: Ծրագրի շրջանակներում կշարունակվեն իրականացվել ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կբացահայտվեն սոցիալապես անապահով համայնքները եւ այն պոտենցիալ հաստատությունները, որոնք կարող են մատուցել նախադպրոցական կրթական ծառայություններ: Գործող դրամաշնորհային համակարգը նաեւ հնարավորություն կտա ընտրելու կարիքավոր համայնքները: Առաջնահերթությունը կտրվի հատկապես այն համայնքներին, որոնցում դեռեւս չկան գործող մանկապարտեզներ  եւ նախակրթարաններ: Հատկապես կկարեւորվեն սահմանամերձ եւ այն համայնքները, որոնցում մեծ է Արցախյան վերջին պատերազմով պայմանավորված տեղահանված եւ վերաբնակեցված ընտանիքների թիվը, ինչի հետեւանքով տվյալ համայնքներում աճել է նախադպրոցական տարիքային խմբի երեխաների թիվը: Նախատեսվում է, որ նոր ծրագրով կֆինանսավորվեն նախադպրոցական կրթության առնվազն 80 միկրոծրագրեր՝  համայնքների մասնակցությամբ կամ համայնքների ֆինանսական անկարողության պարագայում՝ ամբողջովին դրամաշնորհային միջոցներով:

Նախակրթարանի ստեղծման ծախսախնայող եւ կարճաժամկետ մոդելը նախատեսում է նախակրթարանի տարածքի վերանորոգում, անհրաժեշտ  գույքի, սարքավորումների, ուսումնական եւ ուսուցողական նյութերի ձեռք բերում, նախակրթարանում ընդգրկվող դաստիարակի վերապատրաստում: Ստեղծված նախակրթարանները հարմարեցվում են նաեւ ներառական կրթության պահանջներին: Ծրագրի հետագա ֆինանսավորման դեպքում, պահպանելով ծրագրի պահանջները, նպատակահարմար կլինի դրամաշնորհային միջոցներում ներառել նաեւ նախակրթարանների հարակից տարածքում խաղահրապարակների հիմնումը ապահովող ծախսերը, ինչն էլ մեծապես կնպաստի նախակրթարան հաճախող երեխաների նաեւ ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը:

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ ինչպես դասավանդման եւ ուսումնառության միջավայրը, հետազոտական կարողությունները եւ այլն, հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը, միաժամանակ, ուղղված է նպաստելու բուհերի կրթական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության եւ հասանելիության բարձրացմանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներն ու գերազանցության կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան տվյալ բնագավառների համար՝ թե տեղական, եւ թե միջազգային ասպարեզներում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ մեծապես կարեւորվում է ՆՄՀ բաղադրիչի աշխատանքների իրականացման հետագա շարունակությունը բուհերում նորարարական շուրջ 5 նախագծերի իրականացման միջոցով՝ ազգային առաջնահերթությունների հետ մեկտեղ հիմք ընդունելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները եւ շեշտը դնելով ՀՀ կառավարության կողմից գերակա սահմանված ուղղությունների վրա:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր գործողությունները կներառեն տվյալների վիզուալիզացիայի գործիքների եւ առանձնահատկությունների նույնականացում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ամրապնդելու դրա օգտագործելիությունը եւ բարելավելու նախկինում բացահայտված առանցքային վերջնարդյունքները:
 
 
ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Խաչատրյանին

ՀՀ արդարադատության նախարար
Կ. Անդրեասյանին

Ի կատարումն ՀՀ վարչապետի 17.06.2022թ.
թիվ N 02/06.5/19596-2022 հանձնարարականի

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ Գ. Սանոսյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն