Armenian ARMSCII Armenian
Կ-36111-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում

1) 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հավատարմագրային կառավարման հանձնումը իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան:»:

2) 6-րդ մասում «24-րդ» թիվը փոխարինել «31-րդ» թվով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք» բառերը փոխարինել «33-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձինք» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 4.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 4.1. Պատգամավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

1. Պատգամավորի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: