Armenian ARMSCII Armenian
Կ-3617-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) դատախազի վարքագծի կանոնները կամ շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կանոնի խախտման.»:

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«13) պահպանել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները:»:

Հոդված 4. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 74.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 74.1. Շահերի բախումը

1. Դատախազը չպետք է թույլ տա «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում:

2. Դատախազը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել Գլխավոր դատախազին:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: