Armenian ARMSCII Armenian
Կ-3615-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում 1.12 կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.
 
6.1) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 16-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
16) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար  տարեկան բազային տուրքի
50-ապատիկի  չափով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ