Armenian ARMSCII Armenian
Կ-2921-07.06.2022,28.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին  մասի 9-րդ կետի «գումարը» բառից հետո լրացնել «,որը ներառում է նաեւ մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման համար հաշտարարին կողմի վճարած վարձատրության գումարը.» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածը

լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա անկախ գործի ելքից դատական ծախսերը լրիվ դրվում են գործին մասնակցող այն անձի վրա, որը հրաժարվել  կամ խուսափել է մասնակցել հաշտարարությանը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 121-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումում նշվում են վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.- 1.4.-րդ մասերով.

«1.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումին կցվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության բնօրինակը: Օրենքով նախատեսված դեպքերում առցանց հաշտարարության իրականացման պարագայում հայցադիմումին կարող է կցվել հաշտարարի էլեկտրոնային ստորագրությամբ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը: «Հաշտարարության մասին» օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որեւէ հիմքով անձին թույլատրված է չսպառել պարտադիր հաշտարարության պահանջը կամ պարտադիր հաշտարարության իրականացումը օրենքով նախատեսված դեպքերում անհնարին է, ապա հայցադիմումին կցվում է օրենքով նախատեսված այդ հիմքերը հիմնավորող օրենքով նախատեսված թույլատրելի ապացույց:

1.2. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանության  միջոցներից որեւէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը :

1.3. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը:

1.4. «Հաշտարարության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրամադրված տեղեկանքը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 137-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ7.1-ին մասով.

«7.1. Մինչեւ դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելը խոչընդոտ չէ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման համար:»:

Հոդված 6. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «մինչեւ» բառը փոխարինել «ոչ պակաս քան երկու, եւ ոչ ավելի քան» բառերով.

2) հանել «անվճար» բառը:

Հոդված 7. Օրենսգրքի 175-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու եւ ոչ ավել, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 184-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու եւ ոչ ավել, քան չորս ժամ հաշտարարություն:».

2) 4-5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն՝ պահանջագրում նշելով դատական գործի համարը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), կողմերի միջեւ առկա վեճի բնույթը, պահանջները, այլ անհրաժեշտ տվյալները:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի թեկնածություն ներկայացվելուց հետո կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարար ընտրելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում հաշտարար նշանակելու մասին, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջեւ առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը եւ վայրը, ինչպես նաեւ հաշտարարությունը առցանց իրականացնելու հնարավորության մասին:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հաշտարարն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ:».

4) 6-րդ մասում «անձանց» բառից հետո լրացնել «եւ հաշտարարին» բառերով:

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.

«7. Եթե կողմերից մեկը միջնորդում է հաշտարարությունն առցանց իրականացնելու վերաբերյալ եւ մյուս կողմը չի առարկում, ապա հաշտարարությունը կարող է նշանակվել առցանց:

8. «Հաշտարարության մասին» օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությունը  նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով անտեսելու մասին կողմերի որոշման չկայացման դեպքում հաշտարարը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դատարանին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում դատարանը տեղեկացումը ստանալու պահից եռօրյա  ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նոր թեկնածուի ընտրությունն ու հաշտարարի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 187-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության արդյունքում կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ: Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս հաշտարարության հետ կապված ծախսերը դատարանը կողմերի միջեւ բաշխում է բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:».

2) 4-րդ մասից հանել «կամ մասնակի» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասում «(առկայության դեպքում),» բառերից հետո լրացնել «արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույցը (վճարած լինելու դեպքում)» բառերով:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է այն վեճերի վրա, որոնցով դեռեւս հայցադիմում չի ներկայացվել դատարան: