Armenian ARMSCII Armenian

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

Պ-534-23.05.2014-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

§ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. §Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին¦ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/` 13.1 հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր 10-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

§10) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում:¦:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: