Armenian ARMSCII Armenian
Կ-3691-05.09.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ՝ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի), այդ թվում՝ անտառային հողերի, ընդերքի, բնության հատուկ պահպանվող տարածքների, մեկուսի ջրային օբյեկտների եւ պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության եւ մշակույթի օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վրա.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը եւ շինությունները (այդ թվում՝ այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի, ինչպես նաեւ այդ շենքերի, շինությունների սպասարկման եւ օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերը.»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «(բացառությամբ չկառուցապատված առանձին հողամասի)» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: