Armenian ARMSCII Armenian
Պ-368-29.08.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով.

«4.1. Երդվելուց հետո՝ պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

Վերոնշյալ կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ աոաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը պարտադիր երդվում է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, որը ներկայումս չի գործում /ՀՀ 2002 թվականի փետրվարի 20-ի ՆՕ-308 օրենքը/ 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:

Վերոնշյալ կարգավորումը ենթադրում էր միայն ՀՀ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորների ստորագրումը երդման տեքստի տակ Ազգային ժողովի նիստում, իսկ սույն նախագծով առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում:

Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն