Armenian ARMSCII Armenian
Կ-3621-23.08.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1. 5-րդ, հոդվածում յուրաքանչյուր «լիցենզիայի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերը, իսկ «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով.

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«

16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

16.1.

I դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝
բացառությամբ կոնստրուկտորական եւ
ճարտարապետական մասերի , յուրաքանչյուր
ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
80-
ապատիկի չափով

16.2.

II դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝
բացառությամբ կոնստրուկտորական եւ
ճարտարապետական մասերի , յուրաքանչյուր
ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
40-
ապատիկի չափով

16.3.

III դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝
բացառությամբ կոնստրուկտորական եւ  
ճարտարապետական մասերի , յուրաքանչյուր
ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
20-
ապատիկի չափով

16.4.

I դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
100-
ապատիկի չափով

16.5.

II դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
50-
ապատիկի չափով

16.6.

I դաս
Շինարարության իրականացում
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
160-
ապատիկի չափով

16.7.

II դաս
Շինարարության իրականացում
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
80-
ապատիկի չափով

16.8.

III դաս
Շինարարության իրականացում
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
40-
ապատիկի չափով

16.9.

I դաս
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն  
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
70-
ապատիկի չափով

16.10.

II դաս
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն  
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
50-
ապատիկի չափով

16.11.

I դաս
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների
հետախուզման եւ հետազննման ծառայությունների
մատուցում յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
80-
ապատիկի չափով

16.12.

II դաս
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների
հետախուզման եւ հետազննման ծառայությունների
մատուցում յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
40-
ապատիկի չափով

16.13.

Շարունակական մասնագիտական զարգացման
I
կարգի հավաստագիր ստանալու համար

բազային տուրքի
50-
ապատիկի չափով

16.14.

Շարունակական մասնագիտական զարգացման
II
կարգի հավաստագիր ստանալու համար

բազային տուրքի
30-
ապատիկի չափով

16.15.

Շարունակական մասնագիտական զարգացման
III
կարգի հավաստագիր ստանալու համար

10- ապատիկի չափով
բազային տուրքի

16.16

Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման
(
սահմանված չափանիշներին համապատասխան ) համար՝

ա ) I դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար

բազային տուրքի
150-
ապատիկի չափով

բ ) II դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար

բազային տուրքի
100-
ապատիկի չափով

գ ) III դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար »:

բազային տուրքի
50-
ապատիկի չափով

Հոդված 3. Օրենքի՝ 32-րդ հոդվածի առաջին մասում յուրաքանչյուր «լիցենզիայի» եւ «լիցենզիան» բառերից հետո համապատասխան հոլովաձեւերով լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ) յուրաքանչյուր ներդի րի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով:

Հոդված 6. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում: