Armenian ARMSCII Armenian
Կ-359-22.08.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածի՝

1. վերնագրում «շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «շինարարական աշխատանքներ, կամ առանց թույլտվու թյան քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով,

2. 1-ին մասում «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականաց նելը՝» բառերով,

3. 2-րդ մասում «Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը՝» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը՝» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1541 -րդ հոդվածի ՝

1. 1-ին մասում «Կառուցապատումը» բառը փոխարինել «Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը եւ(կամ) քանդումը» բառերով,

2. 1-ին եւ 2-րդ մասերում «նախահաշվային արժեքի» բառերը փոխարինել «նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ ք աղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի)» բառերով: