Armenian ARMSCII Armenian
Կ-355-17.08.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «13-րդ եւ
14.4-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14.4-րդ եւ 16.1-րդ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասում «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառեր:»:

Հոդված 4. Օրենքի 16.1-րդ հոդվածը լրացնել՝

1. հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1. մասով.

«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:»,

2. հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.2. մասով.

«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: