Armenian ARMSCII Armenian
Կ-3531-16.08.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.

«13) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումն ապահովելը, միջոցներ ձեռնարկելը, վիճակագրության վարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված մյուս գործառույթների իրականացումը:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 35-րդ կետով.

«35) ապահովում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է միջոցներ, իրականացնում է վիճակագրության վարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սույն օրենքով վերապահված լիազորությունները ծագում են միասնական էլեկտրոնային հարթակին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հասանելիությունն ապահովելու պահից: