Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2992-19.05.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի «վալյուտային» բառը փոխարինել «արժութային» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 165-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 165. Արժութային օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումներ

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաեւ այդ գործարքների դիմաց փողային վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնլու պահանջը չկատարելը, ինչպես նաեւ արժութային օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պահանջները չկատարելը՝

առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով,

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում են տուգանքի նշանակում խախտման գումարի չափով, ընդ որում՝ յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում, յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:»:

Հոդված 3 . Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին պարբերությունից եւ 2-րդ պարբերության 1-ին կետից հանել «165,» թիվը:

Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «481,» թվից հետո ավելացնել «165,» թիվը:

Հոդված 5 . Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի «օտարերկրյա վալյուտայով եւ վճարման փաստաթղթերով անօրինական գործառնությունների կատարելու,» բառերը փոխարինել «արժութային օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելու,» բառերով:

Հոդված 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո: