Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2991-19.05.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի (ՀՕ-N 83) մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում արժույթի եւ արժութային արժեքների ներմուծման եւ արտահանման դեպքերի վրա: Արժույթի, արժութային արժեքների ներմուծման եւ արտահանման կարգը եւ պայմանները սահմանում են «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո: