Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3019-17.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածում՝

1) 13-րդ մասի 2-րդ կետի ա. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «ա. նշանակել ընտրությունների վերաքվեարկություն,».

2) 13-րդ մասի 2-րդ կետի բ. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «բ. սահմանել մանդատների բաշխման կարգ,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն