Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3013-17.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2.1. մասում «հասարակական կազմակերպությունները,» բառերից հետո լրացնել «ավագանու խմբակցությունները,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինների ընտրությունների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրության,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 208-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի «կամ անվավեր ճանաչելու» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրության» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 209 հոդվածի 7-րդ մասում «ընդունված որոշումների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրության» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 212 հոդվածում՝

1) 1-ին մասում «կուսակցությունը» բառից հետո ավելացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերը:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաեւ այն անձը (կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները), որի ընտրվելը վիճարկվում է: Նրաց չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար:»:

3) 4-րդ մասի, 2-րդ կետի ա ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «ա) նշանակել վերաքվեարկություն,»:

Հոդված 6 Օրենսգիրքը լրացնել 212.1. հոդվածով՝

«Հոդված 212.1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված վեճերը

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկել ավագանու խմբակցությունները:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաեւ այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է: Նրա չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար:

3. Վարչական դատարանը գործը քննելիս իրավասու է պարզելու քվեարկության իրական արդյունքները:

4. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգով կազմավորված ավագանու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերով վարչական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) ավագանու որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել ավագանու որոշումը եւ դատական ակտի ուժի մեջ մտնելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը անցկացնել համայնքի ղեկավարի նոր ընտրություններ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն