Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3011-17.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-202-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի՝ կուսակցության դեպքում՝ 4 տոկոս, մինչեւ երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 8 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (8, 10) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

Եթե որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկության արդյունքով չի ստացել կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի 2/3-ից ավելին, սակայն սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա լրացուցիչ մանդատներ են ստանում սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավել մանդատների թիվը կենտ է, ապա այդ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ստանում է մեկ լրացուցիչ մանդատ: Սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվում է այնքան լրացուցիչ մանդատ, որ դրանց թվի եւ սույն օրենսգրքով սահմանված արգելապատնեշները հաղթահարած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մանդատների ընդհանուր թվի գումարը հավասար լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ին: Սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվելիք լրացուցիչ մանդատները բաշխվում են, ըստ ստացած կողմ քվեարկված քվեաթերթիկների քանակի մեծության՝ յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկական մանդատ մինչեւ մանդատների սպառվելը: Եթե բաշխման ենթակա լրացուցիչ մանդատների թիվը գերազանցում է քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թիվը, ապա, ըստ ստացած կողմ քվեարկված քվեաթերթիկների քանակի մեծության, մանդատների բաշխումը շարունակվում է մինչեւ բաշխման ենթակա մանդատները սպառվեն:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն