Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-301-20.05.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 սեպտեմբերի 2001 թ. ՀՕ-226) 7 հոդվածի 2-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող աշխատողներին լրացուցիչ տրվում է հավելավճար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի համապատասխանաբար հիսուն եւ հարյուր տոկոսի չափով»::

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի մեկից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին».«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քրեկատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է գիտական կոչումներ ունեցող անձանց գիտական գործունեության արդյունքները խրախուսելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ ներկայացված նախագծերը նպատակ ունեն հարթելու ներկայումս տարբեր օրենքներում եղած անհամապատասխանությունը եւ խտրականությունը: Ասյպես, հարկային ծառայողները եւ քրեկատարողական ծառայության աշխատակիցները ներկայումս ստանում են գիտական կոչումների համար հավելավճար, իսկ մնացած քաղաքացիական ծառայողները նման վճարումներ չեն ստանում:

Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում աշխատողները, առանց որեւէ բացառության, անկախ գործատուի կազմակերպաիրավական տեսակից, կստանան գիտական կոչումների համար հավելավճար: