Armenian ARMSCII Armenian
Կ-293-07.06.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 7.1-րդ կետում «ընդունված» բառը փոխարինել «հաստատված» բառով:

2. Լրացնել 9.1-րդ եւ 9.2-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաեւ ազգային ստանդարտների տեսակները.

«9.2) այլ պետության ազգային ստանդարտ՝ այլ պետության ստանդարտացման ազգային մարմնի կամ կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.»:

2. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) տեխնիկական պայմաններ՝ կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայության նկատմամբ.»:

3. 13-րդ կետում «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

4. 17-րդ կետից հանել «Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաեւ պետական ամենամյա ծրագիրը եւ հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:» նախադասությունը:

5. Լրացնել 18-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի համապատասխան մասնագետներից կազմված եւ Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձեւավորվող խորհուրդ:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետում «ծառայությունների եւ գործընթացների» բառերը փոխարինել «ծառայության եւ գործընթացի» բառերով:

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) արտադրանքի, գործընթացի, ծառայության որակի եւ մրցունակության բարձրացման խթանումը, այդ թվում հայկական արտադրանքի.»:

3. 5-րդ կետում «խոչընդոտների» բառից հետո լրացնել «նվազեցումը կամ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 2-րդ կետում հանել «մշակում եւ» բառերը, իսկ «ընդունում» բառից հետո լրացնել «եւ գործողության մեջ դնում» բառերը:

2. 6-րդ կետում «(այդ թվում՝ եվրոպական)» բառերը փոխարինել «, տարածաշրջանային (այդ թվում՝ եվրոպական եւ միջպետական)» բառերով, իսկ «արդյունքների» բառը փոխարինել «ուղեցույցների» բառով:

3. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.»:

4. 9-րդ կետում «տեխնիկական հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «կամ դրանց բացակայության դեպքում աշխատանքային խմբերի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կիրառվում են» բառերից հետո լրացնել «միջազգային» բառը:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում «ձեւավորում» բառը փոխարինել «մշակում» բառով:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. «լիազորված պետական» բառերից հետո լրացնել «կառավարման» բառը,

2. հանել «տեխնիկական» բառը:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը.»:

3. Լրացնել նոր 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու մասին կարգը»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «սահմանվում է» բառերը փոխարինել «ճանաչվում է» բառերով:

2. 2-րդ մասում՝

1) 1-ին կետում «ստանդարտները» բառից հետո լրացնել «, դրանց փոփոխությունները, ուղղումները» բառերը.

2) Լրացնել 2.1 կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) ընդունում եւ գործողության մեջ է դնում հիմնադրական ազգային ստանդարտները.»

3) 5-րդ կետում «ստեղծում» բառից հետո լրացնել «, վերակազմավորում եւ լուծարում» բառերը.

4) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) ստեղծում, վարում եւ արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.».

6) 14-րդ կետում «ստանդարտների» բառից հետո լրացնել «, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի».

7) 15-րդ կետում «կանոնակարգող» բառից հետո լրացնել «կամ համակարգող» բառերը.

8) 17-րդ կետում «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «միջակետ» կետադրական նշանով:

9) լրացնել 18-րդ, 19-րդ, 20-րդ եւ 21-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18) հաստատում, հրապարակում եւ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.

19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը եւ տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.

20) իրականացնում է տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննություն եւ հաշվառում.

21) ստեղծում եւ հաստատում է ստանդարտացման տեխնիկական խորհրդի կազմն ու աշխատակարգը:»:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից եւ 9 անդամներից՝ ստանդարտացման եւ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված պետական մարմիններում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող եւ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի 5 եւ ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:»:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է: Խորհրդի քարտուղարը քվեարկության ձայնի իրավունք չունի եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:»:

3. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաեւ հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

4. 8-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.».

2) 3-րդ եւ 12-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «ձեւավորմանը» բառից հետո լրացնել «եւ ներկայացնում է առաջարկություններ» բառերը:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 6-րդ կետում «կազմակերպության ստանդարտները» բառերից հետո լրացնել «եւ տեխնիկական պայմանները» բառերը:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ» բառերը:

2. 4-րդ մասից հանել «հավանության եւ վերահրատարակման» բառերը:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ Ռ» դասիչը:»

Հոդված 15. Օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:

Հոդված 16. Օրենքը լրացնել 15.3-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 15.3. Տեխնիկական պայմանները

1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների: Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս՝ ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):

2. Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»:

Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով» բառերը:

Հոդված 18. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «ընդունում» բառից հետո լրացնել «, գործողության մեջ դնում» բառերը:

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի՝

1) 1-ին կետում «ստանդարտացման ամենամյա պետական» բառերը փոխարինել «պետական ստանդարտացման ամենամյա» բառերով:

2) 3-րդ կետում «մուծումը» բառը փոխարինել «վճարումը» բառով:

2. 2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապատասխանության գնահատումից» բառերով:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 21. Անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 ամսվա ընթացքում Լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված իրավակարգավորումները:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունները, ինչպես նաեւ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքով, որը վերանայվել է 2017 թվականին: Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը:

Գործող օրենքի կարգավորման համաձայն ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառել է նաեւ պետական ամենամյա ծրագիրը, ինչը եւս Նախագծով վերանայվել է հստակ տարանջատելով՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագրի եւ ստանդարտացման ամենամյա ծրագրի:

Օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է նոր հասկացություններով՝ մասնավորապես, «հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ» հասկացություններով, ինչպես նաեւ «ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ», «կառավարման խորհուրդ» հասկացությունները խմբագրվել, լրամշակվելն են:

Նախագծում վերանայվել են ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները:

Նախագծով լրացվել է նոր՝ «Տեխնիկական պայմաններ» հոդվածը, մասնավորապես, նախատեսվել է, որ տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը:

Հայաստանի ռազմական ազգային ստանդարտների (գաղտնի) եւ Հայաստանի ազգային ստանդարտների նշագրերը տարբերակելու նպատակով Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը, իսկ նախագծով առաջարկվում է ռազմական ազգային ստանդարտների համար կիրառել «ՀՍՏ Ռ» դասիչը:

Նախագծով սահմանվել է Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ: Միաժամանակ նախատեսվել է հայտատուի կողմից նախքան փաստաթղթային փորձաքննություն կատարելը, ելնելով անհրաժեշտությունից, նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացության ներկայացման պահանջ:

Միաժամանակ գործող պրակտիկան հաշվի առնելով Նախագծով նախատեսվում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, ստեղծել աշխատանքային խումբ՝ ստանդարտների մշակման գործընթացն իրականացնելու համար, որն ամրագրված է նաեւ ՀՍՏ 1.2-2013 «Ստանդարտացման ազգային համակարգ.Ազգային ստանդարտների մշակում» ազգային ստանդարտում:

Օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետը խմբագրվել է հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործողության մեջ դրված ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ կհրապարակվեն «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում:

Օրենքը գործող պրակտիկային համապատասխանեցնելու եւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լիազորությունների շրջանակը ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խմբագրվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից պետական ստանդարտացման ամենամյա ծրագրի, ստանդարտացման աշխատանքների ցանկի հաստատում: Միաժամանակ ԱՊՀ երկրներում արտադրանքի եւ ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու, ինչպես նաեւ միջազգային շուկայում արտադրանքի եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ազգային նախաձեռնություններին սատարելու, արտահանման հնարավորությունները բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանել նաեւ արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու մասին կարգը եւ այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Հաշվի առնելով ներկայիս հակահամաճարակային իրավիճակը եւ դրա հետեւանքով որոշ դեպքերում նիստերի կազմակերպման անհնարինությունն ու դժվարությունները, Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվել է փոփոխություն, մասնավորապես, նախատեսվել է անհրաժեշտության դեպքում Խորհրդի նիստերի կազմակերպում նաեւ հեռավար՝ առցանց ռեժիմով:

Նախագծով վերանայվել եւ ավելի ընդգրկուն է դարձել նաեւ ստանդարտացման փաստաթղթերի կիրառման շրջանակը՝ հաշվի առնելով ներկայումս մի շարք տեխնիկական կանոնակարգերի՝ ըստ բովանդակության վերանայման եւ ոչ տեխնիկական կանոնակարգեր սահմանելու, նորմատիվ իրավական ակտերով հաստատելու անհրաժեշտությունը:

Նախագծով նախատեսվում է ստանդարտացման ազգային մարմնի կառավարման խորհրդի կազմի վերանայում: Վերանայման արդյունքում հիմք է ընդունվել ՀՀ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը կազմված է առնվազն ինն անդամից: Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման խորհրդի կազմի վերանայման ժամանակ ընտրվել է նշված օրենքով սահմանված անդամների քանակի նվազագույնը՝ 9 անդամ:

Նախագծով կատարվել են նաեւ Օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական բնույթի որոշ շտկումներ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատվող պետական ստանդարտացման ամենամյա ծրագրի, այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ՝ եվրոպական եւ միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան:

Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաեւ նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանումը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը եւ բնույթը.

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի եւ խնդիրների լուծմանը, Օրենքով կարգավորվող գործընթացների, Օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերի, ինչպես նաեւ նախագծի կարգավորման ոլորտի (գործընթացների)՝ գործող պրակտիկային համապատասխանեցման:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են).

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարությունից 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում, ստանդարտացման աշխատանքների արդյունավետության բարձրացում, ոլորտի արդիականացում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն