Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-474-26.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում  յոթանասունհինգ հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով,իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է յոթանասունհինգ հազար դրամի չափով եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:»:

 2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հիսուն հազար դրամի չափով,իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է քսանհինգ հազար դրամի չափով:»:

 3) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով, իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է յոթանասունհինգ հազար դրամի չափով եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 2 օրով:  Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների եւ հաճախորդների համար տեսանելի տեղում:»:

4) 2-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հսկիչ - դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետուրյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը նպատակ ունի որոշ չափով մեղմացնելու փոքր եւ միջին բիզնեսում ստեղծված անբարենպաստ իրավիճակը, որը ավելի շատ վերաբերվում է  ապրանքների իրացման ցածր շրջանառություն ունեցող վայրերում, գյուղերում փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողներին: