Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-471-24.03.2014-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի ամբողջ տեքստում «արյան» բառից առաջ լրացնել «մարդու» բառը:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն (այսուհետ՝ դոնորություն)` արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում իրականացվող գործընթաց, որը ներառում է  դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքագրում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում եւ տրամադրում այլ կազմակերպություններին.»,

2)  ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ կետը,

3) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) արյան ազգային ծառայություն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող եւ ոչ բժշկական կազմակերպությունների ցանց` անկախ կազմակերպական-իրավական ձեւից, որոնք ընդգրկված են մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բժշկական օգնության եւ սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում.»,

4) 1-ին մասի 6-րդ կետում «փոխներարկումը» բառից առաջ լրացնել «ընտրությունը եւ» բառերը,

5)1-ին մասի 10-րդ կետում «բարդությունների» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը,

6) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով`

«15) արյան պետական պաշար՝  արյան բաղադրամասերի, ինչպես նաեւ արյան հավաքագրման, հետազոտման, պահպանման եւ տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների, պարագաների եւ նյութերի  մշտապես պահպանվող եւ թարմացվող նվազագույն ծավալ»,

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 2-րդ եւ 8-րդ գլուխների վերնագրերում «ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում.

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը,

2) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«8) արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման եւ նորացման կարգի հաստատումը:»,

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) արյունատվությունից առաջ  եւ հետո դոնորին սննդի տրամադրման կարգի հաստատումը:» :

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«11) փոխներարկվող արյան կամ արյան  բաղադրամասերի եւ ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով՝

« 15) արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը.

16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.

17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը»:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով հակահամաճարակային միջոցառումներ անցկանող կազմակերպությանը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «արյան» բառից հետո լրացնել «եւ դրա բաղադրամասերի» բառերը:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության » բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «կառավարության սահմանած կարգով» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Ընկերքից արյունը ստացվում է եւ դրանից արյան բաղադրամասերն անջատվում են լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:»:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում «դոնացիայի» բառը փոխարինել «դոնորության» բառով:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1–ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրա տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:»,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Արյունատվությունից առաջ եւ հետո դոնորին տրամադրվում է սնունդ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 7-րդ մասերում «հիվանդի» բառը փոխարինել «ռեցիպիենտի» բառով,

2) 4-րդ մասում «կանխարգելելով» բառը փոխարինել «նվազեցնելով» բառով:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Փոխներարկումային փոխազդեցությունների եւ բարդությունների նվազեցման նպատակով  փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի եւ ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:»

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 32. Արյան ազգային ծառայությունը

1. Արյան ազգային ծառայությունը ներառում է`

1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.

2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները.

3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:»:

2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպությունները իրականացնում են`

1) արյան  պետական պաշարների ստեղծում, պահպանում եւ նորացում` առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա,

2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով:

3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում կամավոր անհատույց դոնորության հիման վրա հավաքագրված արյան բաղադրամասերը ներառվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան  պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որեւէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող կամավոր անհատույց դոնորության դեպքերի վրա:

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներն» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով,

2) ուժը կորցրած ճանաչել օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներն» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով:

Հոդված 21. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում:» :

Հոդված 22. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը.

«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի բարելավման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությամբ:

Այսպես` նախագծով առաջարկվում են հետեւյալ  փոփոխությունները.

1. Օրենքի դրույթների տարընթերցումները եւ կիրառման բնագավառում հնարավոր  խնդիրները բացառելու,  իրավական ակտի որոշակիությունը ապահովելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխովում կամ նոր խմբագրությամբ են շարադրվում օրենքի այնպիսի առանցքային հասկացություններ, ինչպիսիք են ?մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն?, ?փոխներարկումային բժշկական օգնություն? ?արյան ռեեստր? հասկացությունները, տրվում   են արյան ազգային ծառայության եւ արյան պետական պաշարի հասկացությունները,

2.Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման եւ փոխներարկումային բժշկական օգնության տեսակների շրջանակներում իրականացվող մի շարք գործառույթները նախատեսված են կառավարության որոշումներով:

3. Նախագծի 5-րդ հոդվածով`

1) առաջարկվում է գործող օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավական ակտերի ընդունման իրավասությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նկատի ունենալով դրանց նեղ մասնագիտական բնույթը,

2)առաջարկվում է Օրենքի ներկայիս իրավակարգավորմամբ արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի, ՀՀ կառավարությանը վերապահել նաեւ դրանց ստեղծման եւ նորացման կարգը, ինչի բացակայությունը գործող օրենքի բացերից է,

3) առաջարկվում է Օրենքի ներկայիս իրավակարգավորմամբ  արյունատվությունից հետո դոնորին սննդի տրամադրման կարգի հաստատումից բացի ՀՀ կառավարությանը վերապահել նաեւ մինչեւ արյունատվությունը դոնորին սննդի տրամադրման կարգը, հաշվի առնելով, որ դոնորության գործընթացում սնունդ տրամադրվում է ինչպես արյունատվությունից հետո, այնպես էլ առաջ՝ արյունատվության գործընթացը պատշաճ ապահովելու եւ դոնորի կենսաբանական եւ էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով :

4. Նախագծի 6-րդ հոդվածով ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնին են վերապահվում մի շարք նեղ մասնագիտական բնույթ ունեցող իրավական ակտերի ընդունումը, որոնք գործող օրենքով վերապահված են  ՀՀ կառավարությանը,

5. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը բխում է  ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշումից, մասնավորապես ՀՀ ՊՀՀՏ-ի իրավահաջորդ առողջապահական պետական տեսչությունը իրականացնում է բացառապես տեսչական գործառույթներ, իսկ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով հակահամաճարակային միջոցառումների իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի 17 հոկտեմբերի N 1134-Ն որոշման:

6. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` արյան պատրաստուկների համար որպես հումք օգտագործվում են արյան բաղադրամասերը, որոնք ստացվում են դոնորական արյունից կամ ընկերքից: Նկատի ունենալով, որ օրենքի ներկայիս խմբագրությամբ կարգավորված չեն դոնորական արյան եւ ընկերքից պլազմայի հավաքման հարաբերությունները: Նախագծի 10-րդ հոդվածով լրացվել է նոր դրույթ, որի համաձայն` վերոնշյալ հարաբերությունների սահմանման իրավասությունը տրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնին:

7. Առաջարկվում է խմբագրել եւ հստակեցնել Օրենքի 28-րդ հոդվածը, ընդ որում փոփոխությունը զուտ շտկման եւ օրենքը առկա պրակտիկային համապատասխանեցնելու խնդիր ունի: Առաջարկվող փոփոխությունը անմիջապես ուղղված է ռեցիպիենտի առողջության պահպանմանը եւ հստակեցնում է փոխներարկումից առաջ իրականացվող պարտադիր գործառույթները, որոնք անհրաժեշտ են փոխներարկումային փոխազդեցությունների /ռեակցիաների/ եւ բարդությունների նվազեցման համար: Փոխներարկումից առաջ կատարվող ռեցիպիենտի եւ փոխներարկվող արյան համատեղելիության որոշման հետազոտությունը, իրականացվող կենսաբանական փորձը ուղղված են ռեցիպիենտի առողջության  պահպանմանը:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Օրենքի 30-րդ հոդվածում: Այսպես` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ախտորոշումը պարզելու նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում արտահանել վերջինիս արյունը եւ (կամ) դրա բաղադրամասերը, ինչի համար պրակտիկայում ստեղծվում են մի շարք խոչընդոտներ` նկատի ունենալով Օրենքում այդ հարցերի նախատեսված չլինելու հանգամանքը: Հաշվի առնելով վերոնշյալը` Օրենքում նախատեսվել է արյան եւ դրա բաղադրամասերի արտահանման եւս մեկ դեպք:

9. Օրենքից հանվել է «Արյան ազգային կենտրոն» հասկացությունը, նկատի ունենալով, առկա իրողությունները եւ նման կենտրոնի ստեղծման ֆինանսական եւ գործնական աննպատակահարմարությունը եւ  փոխարենը օրենքի նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել Արյան ազգային ծառայության հասկացությունը՝ որպես մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բժշկական օգնության եւ սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում ներգրավված կազմակերպությունների ամբողջություն:

Այսպես` գործող օրենքով Արյան ազգային կենտրոնին տրված իրավասությունների ցանկում է նաեւ արյան պետական պաշարների պահպանումը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Այնինչ դրանց պահպանումը կենտրոնացնել որեւէ մեկ տեղում (կենտրոնում) սխալ է, քանզի աղետների եւ ռազմական իրավիճակների պայմաններում դրանք կարող են ոչնչացվել ամբողջ ծավալով: Այս վտանգից խուսափելու համար արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանումը պետք է իրականացվի ՀՀ տարածքի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում: Նույն հոդվածով սահմանվում են  ծառայության գործառույնթերի շրջանակը:

10. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 11-րդ կետերի բովանդակությունը նույնն է, ընդ որում 11-րդ կետը ավելի լիարժեք է շարադրված: Օրենքում կրկնությունները բացառելու նպատակով առաջարկվում է 1-ին մասի 3-րդ կետը հանել:

11. Միաժամանակ նախագծով կատարվել են մի շարք խմբագրական շտկումներ: Մասնավորապես` միօրինականացվել են մի շարք հասկացություններ, խմբագրվել են Օրենքի որոշ դրույթներ` արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության, ինչպես նաեւ փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկմանն իրավահարաբերությունները հնարավորինս հստակ եւ պարզ սահմանելու նպատակով:

2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները.

«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2011 թվականի նոյեմբերի 15-ին: Օրենքով կարգավորվում են մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության, ինչպես նաեւ փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման գործընթացին առնչվող հիմնական իրավահարաբերությունները:

Նկատի ունենալով արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի բարելավման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը` խնդիր է առաջացել վերանայելու օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները, ինչի արդյունքում մշակվել է սույն նախագիծը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հանարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013թ. մարտի 28-ի N-294-Ն որոշման մեջ, ինչն էլ կկատարվի օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

4. Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական, բժշկական օգնության քաղաքականության վարչությունների, «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, ինչպես նաեւ փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման բնականոն իրականացումը` պահպանելով գործընթացներում ներգրավված անձանց առողջությունը: