Armenian ARMSCII Armenian
Կ-270-24.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետում «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ» բառերը:

2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝ արտադրանքի անվանում, որը թեեւ պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առեւտրային շրջանառության մեջ է դրվել, սակայն տեւական ժամանակ համընդհանուր օգտագործման արդյունքում դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում եւ չի նույնականացվում տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ, բացառիկ դեպքերում, երկրից ծագած արտադրանքի հետ.»:

3. 8-րդ կետում «գոյություն ունեցող» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ուժով:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 1-ին եւ 6-րդ մասերում «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ » բառերը:

2. 4-րդ մասի 3-րդ կետում «տեսչական վերահսկողություն» բառերը փոխարինել «հսկողություն» բառով:

3. 9-րդ մասում «տվյալ երկրի տարածքից կամ տարածաշրջանից, տեղանքից կամ բնակավայրից սպիրտային խմիչքի ծագումը ցույց տվող նշումը» բառերը փոխարինել «տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի կամ ցանկացած այլ անվանումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 5-րդ կետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով:

2. 7-րդ կետում «պետական մարմինների կամ» բառերը հանել, իսկ «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «1.1) կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը, այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ.»:

2. 4-րդ մասում «ինքն է արտադրում կամ արդյունահանում» բառերը փոխարինել «արտադրվում, վերամշակվում կամ արդյունահանվում են խմբի անդամների կողմից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում «իրավունքի իրավատերերը» բառերը փոխարինել «իրավունք ունեցող անձինք» բառերով:

2. 5-րդ մասում «իրավունքի իրավատիրոջ» բառերը փոխարինել «իրավունքն ունեցող անձի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2-րդ կետում «իրավատեր» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձ» բառերով:

2. 3-րդ կետում «իրավատիրոջ» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «երեք ամսվա» բառերով:

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «այն մասին, որ այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունք չի խնդրարկում» բառերը փոխարինել «՝ նշելով, թե որ տարրերն են համընդհանուր օգտագործման (ջեներիկ) եւ ինքնուրույն պահպանության ենթակա չեն» բառերով:

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավատերը» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Հոդված 13. Օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 37. Պետական վերահսկողությունը

1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաեւ այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերը:

3. Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը եւ ներմուծումը:

4. Պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին եւ մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաեւ սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում՝ համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո եռօրյա ժամկետում տրամադրում է փոփոխված ցանկերը:

Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

1. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից:

2. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչեւ շուկայահանումը):

3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում եւ պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներով հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) եւ կոնտակտային տվյալները:

4. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող արտադրանքի սերտիֆիկացման մարմիններին ընտրում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից:

5. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարվում են արտադրողների կողմից:»:

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածից հետո լրացնել նոր 38.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 38.1. Տեխնիկական հատկորոշումների հաստատումը, մշակման եւ պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, փուլերը եւ ընթացակարգերը

1. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաեւ տեխնիկական հատկորոշումների մշակման եւ պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների եւ ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին:»:

Հոդված 15. Օրենքի 39-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կրող անվանումներով» բառերը փոխարինել «աշխարհագրական նշումով եւ ծագման տեղանունով» բառերով, իսկ «շուկայական շրջանառության մեջ կարող են դրվել» բառերը փոխարինել «կարող են շուկայահանվել» բառերով:

2. 3-րդ մասում «աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կրող անվանումներով» բառերը փոխարինել «աշխարհագրական նշումով եւ ծագման տեղանունով» բառերով, իսկ «շուկայական շրջանառության մեջ նույնպես կարող են դրվել» բառերը փոխարինել «նույնպես կարող են շուկայահանվել» բառերով:

Հոդված 16. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «վերահսկողության» բառից հետո լրացնել «կամ հսկողության» բառերը:

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները նախատեսվում է կատարել եռամսյա ժամկետում: