Armenian ARMSCII Armenian
Կ-265-17.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայանում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաեւ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղեւորների պահպանության եւ խնամքի համար, որոնց մուտքի թույտվության տրամադրումը սահմանված կարգով մերժվել է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից՝ փաստաթղթերի ոչ պատշաճ կերպով ձեւակերպված լինելու կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:

Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղեւորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ եւ մինչեւ մեկնարկի օդանավակայան ուղեւորի փոխադրումը՝ անհրաժեշտության դեպքում հոգալով կենցաղի եւ սննդի հետ կապված կարիքները:»:

Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մասով.

«9. Փոխադրողի կողմից սույն օրենքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում Փոխադրողը կրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: