Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-246-27.04.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հաuկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

1) «Մայլեռ» ներդրումային ծրագիր (այսուհետ` Ծրագիր)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` 30 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 (երկու հազար ութսուն) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցների եւ սահուղիների կառուցում ու շահագործում.

2) Ծրագիր իրականացնող կազմակերպություն` «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն):

Հոդված 3. Լիցենզիայի տրամադրումը

1. Ծրագրի իրականացման շրջանակներում՝

1) Ընկերությանը խաղատան գործունեության լիցենզիան տրամադրվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներին եւ սույն օրենքին համապատասխան:

2) Լիցենզիան տրամադրվում է Ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում «խաղատան կազմակերպում» գործունեության նպատակով:

Հոդված 4. Պետական տուրքի դրույքաչափը եւ պետական տուրքի հետ կապված հարաբերությունները

1. Ծրագրի շրջանակներում Ընկերությանը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լիցենզիայի տրամադրման նպատակով գանձվում է տարեկան պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «14. Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնի 14.2.3-րդ կետով Ջերմուկ քաղաքում շահումներով խաղերի եւ խաղատների կազմակերպման համար նախատեսված դրույքաչափով: Պետական տուրքի գծով պարտավորությունների ծագման, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, պետական տուրք վճարողների իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» օրենքով:

Հոդված 5. Լիցենզիայի ստացման դիմելը եւ դադարեցումը

1. Ծրագրով նախատեսված ճոպանուղու եւ 2 (երկու) հյուրանոցների շահագործման հանձնման պահից Ընկերությունը կարող է դիմել լիցենզավորող մարմին «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով: Լիցենզիան տրամադրվում է «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

2. Սույն օրենքի շրջանակներում տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը եւ համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Մոտեցումը, որը նախատեսում են նախագծերը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւ այլ քաղաքների նմանությամբ): Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների: Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում:

2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ ամրագրված է խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակումը: Նախագծերով նախատեսվում է ընդհանուր սկզբունքներից տարբերվող արտոնության տրամադրում Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրն իրականացնող ընկերութանը, եւ իրավակիրառ պրակտիկայում նման նախադեպ առկա է («Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենք):

Խաղատան լիցենզիայի տրամադրումը կարող է դառնալ այլընտրանքային ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար եւ կարող է հավելյալ մուտքեր ապահովել պետական բյուջե:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, տեղադրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246 - Ա որոշման 5-րդ կետով հաստատված դրույթը՝ Ծրագրով նախատեսված խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակման եւ ընդունման գործընթացը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ» կետից: Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ հանրապետության համար:

«Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցապատումը կարեւոր է նաեւ նրանով, որ ծրագիրը կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ զբոսաշրջության զարգացման եւ թե՛ ենթակառուցվածքների զարգացման եւ նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագրի իրականացումից հետո հնարավոր կլինի ստեղծել նոր զբոսաշրջային միջավայր եւ զարգացնել մարզը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն