Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-43217-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն»  բառերը.

2)  լրացնել 5.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Հատուկ քննչական ծառայությունում վարվում է վիճակագրություն` հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է ՀՀ կառավարությունը:».

3) 6-րդ մասում «Ազգային ժողով» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները եւ հատկապես կարեւոր գործերի քննիչները.».

2) 3-րդ կետում «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1-ին կետում «տեղակալ» բառը փոխարինել «տեղակալներ» բառով.

2-րդ կետում «պաշտոններ՝» բառից հետո լրացնել «- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ.» եւ «- վարչության պետեր եւ նրանց տեղակալներ.» բառերը։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել 2.1-րդ եւ 2.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ եւ հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ։

2.2 Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ։»։

Հոդված 5 . Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «գլխավոր դատախազի» բառերը փոխարինել «վարչապետի» բառով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հատուկ քննչական ծառայության ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

3. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական եւ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության պետի դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներինը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում լրացնել 5-րդ եւ 6-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով.

6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության  պետը կարող է ունենալ տեղակալներ, ովքեր փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաեւ վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «անկախ է» բառերից հետո լրացնել «եւ ենթարկվում է միայն օրենքին» բառերը.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրան համապատասխան ընդունված  հատուկ քննչական ծառայության պետի որոշումներով:»:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը

1.  Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ եւ լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տեւողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել 3-րդ եւ 4-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ՝ տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով։

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա։»։

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: