Armenian ARMSCII Armenian
Կ-23227-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ 4-րդ մասում «գործերով» բառը փոխարինել «վարույթներով» բառով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «հետաքննության կամ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 4-րդ կետի «ովքեր, ենթադրվում է, որ» բառերը փոխարինել «որոնք ենթադրաբար» բառերով, իսկ նույն կետը «գործին» բառից հետո լրացնել «կամ վարույթին» բառերով.

2) 5-րդ կետի «մասնագետներ ներգրավելու`» բառերը փոխարինել «ներգրավելու մասնագետ կամ թարգմանիչ`»  բառերով, իսկ նույն կետը «պարզաբանելու» բառից հետո լրացնել «կամ թարգմանություն կատարելու» բառերով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. 2-րդ կետը «գործին» բառից հետո լրացնել «կամ քրեական վարույթին» բառերով, իսկ նույն կետի «աշխատող» բառը փոխարինել «աշխատակից» բառով,

բ. 3-րդ կետի «գործի քննությանը» բառերը փոխարինել «վերաբերյալ գործի կամ վարույթի քննությանը» բառերով,

գ. 4-րդ կետը «գործում» բառից հետո լրացնել «կամ վարույթում» բառերով.

2) 7-րդ մասը «հանձնել գործին» բառերից հետո լրացնել «կամ վարույթին» բառերով:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «դատական մարմիններում» բառերը փոխարինել «դատարաններում» բառով, իսկ «Պետական եւ դատական մարմիններն» բառերը՝ «Պետական մարմինները, դատարաններն» բառերով.

2) 4-րդ մասի «եւ բերման ենթարկվել» բառերը փոխարինել «ենթարկվել» բառով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 1-ին կետի «դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական» բառերը փոխարինել «նախաքննության ընթացքում կամ դատարանում քննչական կամ այլ վարութային» բառերով.

2) 2-րդ կետը «քննչական կամ» բառերից հետո լրացնել «այլ» բառով:

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:»:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառով.

2) 3-րդ մասի «գործով մինչդատական վարույթում» բառերը փոխարինել «վարույթներով նախաքննության ընթացքում» բառերով.

3) 4-րդ մասի «գործերով վարույթն» բառերը փոխարինել «վարույթն» բառով.

4) 5-րդ մասի «գործով կասկածյալին» բառերը փոխարինել «վարույթի շրջանակներում ձերբակալված անձին» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալին կամ տուժողին ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու հարցը լուծելու ժամանակ ակնհայտ վճարունակ է համարվում այն անձը, որն ունի նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող ամսական եկամուտ կամ, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն ունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց կամ այլ թանկարժեք գույք:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: