Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Պ-371-29.10.2013,21.02.2014-ՄԻ-010/2
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերին 4-ի ՀՕ-268 օրենքի (այսուհետ՝ օրենք)  10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «միություն» բառը։

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝ 2-րդ մասի 1-ին պարբերությունում «երկու»  բառը փոխարինել «չորս» բառով.

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում  «3»   թիվը փոխարինել «5»  թվով։

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։