Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2171-28.03.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետից «վերահսկող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով» բառերը փոխարինել «վերահսկող լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից» բառերով.

2) լրացնել նոր 3.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներ, որոնք իրականացվում են բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, բեռների նույնականացման միջոցով: Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են մաքսային մարմինները.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) լրացնել նոր 5.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

2) ուժը կորցրած ճանաչել 6-9-րդ մասերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «տարածքային ստորաբաժանումների (սահմանային հսկիչ կետերի եւ մարզային կենտրոնների)» բառերը փոխարինել «տարածքային ստորաբաժանումների» բառով.

2) լրացնել նոր 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

3) 3-րդ մասում «Հսկիչ կետում» բառերը հանել:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասում «լիազոր մարմնին» բառերից հետո լրացնել «կամ մաքսային մարմնին» բառերը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ ծմբագրությամբ

«1. Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով պետական սահմանի անցման կետում զննում է ներմուծվող սննդամթերքը եւ կենդանական ծագման մթերքը եւ որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր:».

2) 5-րդ մասում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի» բառերով.

3) 6-րդ մասում «բյուջե» բառից հետո լրացնել «նախքան» բառը, իսկ «ավարտից հետո՝ երեք բանկային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ավարտը» բառով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«5.Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

2) 4-րդ մասում «տարածքային մարմնի ղեկավարները» բառերից հետո լրացնել «,իսկ սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում նաեւ մաքսային մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը, մաքսային հսկողության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի

1) 1-ին մասի՝

ա. 1-ին պարբերությունում «պաշտոնատար անձինք» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային վերահսկողություն իրականացնող մաքսային մարմինները,» բառերը.

բ. 2-րդ կետում «կնիքով» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերը.

2) 2-րդ մասի 10-րդ կետում «անձնական կնիք» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հավաստման հնարավորություն» բառերը:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 1-4-րդ հավելվածները:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն