Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-292-06.05.2004-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքսգրքի (6 դեկտեմբերի 1985թ.) 112-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 112. Կենդանիների կարանտինային կանոնները եւ անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը

Կենդանիների կարանտինային կանոնները եւ անասնաբուժասանիտարական մյուս կանոնները  խախտելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, պաշտոնատար  անձանց նկատմամբ՝  չորս հարյուրաապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 1121 - 112 հոդվածներով՝

«Հոդված 1121 . Կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների (հետազոտություններ, պատվաստումներ, մշակումներ) անցկացման  համար կենդանիներին չներկայացնելը՝

-առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ՝  հիսունապատիկի չափով:

Հոդված 1122 . Կենդանական եւ բուսական (միայն սունկ) ծագման մթերքի (արտադրանքի) եւ հումքի  անասնաբուժասանիտարական փորձաքննությունից խուսափելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն  աշխատավարձի հիսունապատիկի չափով, պաշտոնատար  անձանց նկատմամբ՝    հարյուրապատիկի չափով:

Հոդված 1123 . Հայաստանի Հանրապետությունում չգրանցված անասնաբուժական պատրաստուկների,  կենդանիների պաշտպանության միջոցների  իրացումը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում  ֆիզիկական անձանց նկատմամբ՝  սահմանված նվազագույն  աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝  չորս  հարյուրապատիկի չափով:

Հոդված 1124 .  Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով  պետական կառավարման տարածքային մարմինների որոշումները խախտելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝    հիսունապատիկի չափով:

Հոդված 1125 .  Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի եւ հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում եւ տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնների խախտելը, ինչպես նաեւ դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկվելն՝

- աոաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկու հարյուրապատիկի չափով:

Հոդված 1126 . Առանց համապատասխան փաստաթղթերի (անասնաբուժական տեղեկանք կամ անասնաբուժական վկայական) պետական անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը մարզի եւ հանրապետության վարչական տարածքներով՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի հիսունապատիկի չափով, պաշտոնատար  անձանց նկատմամբ՝    վաթսունապատիկի չափով:

Հոդված 1127 .Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումների ոչ լիարժեք իրականացնելը եւ նրանցից հրաժարվելը, որը կարող է  հետեւանք հանդիսանալ հիվնադությունների երեւան գալուն՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի հիսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝    հարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ֆիզիկական, պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները  վերացնելու պարտականությունից»:

Հոդված 3 . Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 238. Անասնաբուժական  պետական  հսկողության մարմինները

Անասնաբուժական պետական հսկողության մարմինները քննում են սույն օրենքի 112 – 1127 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական հսկողության մարմինների  անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչը,  նրա տեղակալը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ չորս հարյուրապատիկի չափով,

անասնաբուժական պետական տեսչության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երեք հարյուրապատիկի չափով,

մարզերի  անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ տասներեքապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երկու հարյուր հիսունապատիկի չափով,

պետական սահմանի եւ տրանսպորտի անասնաբուժական պետական հսկողության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երկու հարյուրապատիկի չափով:

Պետական անասնաբուժական հսկողության մարմինների պաշտոնատար անձանց կողմից տուգանքը կարող է տեղում գանձվել՝

շուկաներում՝  կենդանիների (այդ թվում թռչունների ու ձկան), կենդանական ծագմամբ մթերքների ու հումքի եւ այլ սննդամթերքների վաճառքի անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար.

երկաթուղային եւ օդային տրանսպորտում, խճուղիներում եւ այլուղիներում, կենդանիների անցման մայրուղիներում՝  կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքների եւ հումքի փոխադրման անասնաբուժական -սանիտարական կանոնները,

պետական սահմանի վրա՝  օտարերկրյա պետություններից կենդանիների (այդ թվում թռչունների, ձկների եւ մեղուների) վարակիչ հիվանդություններ մուտք գործելուց Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության անասնաբուժական – սանիտարական կանոնները խախտելու համար»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
 

Տեղեկանք - հիմնավորում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի  Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության  մասին


 «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն անասնաբուժական պետական հսկողությունը կազմակերպական  եւ իրավական միջոցառումների համակցություն է՝ տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների կողմից համահամաճարակային միջոցների, կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերացման կազմակերպման, ՀՀ տարածքը վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների, կենդանիների պաշտպանության միջոցների ներկրման, արտադրության եւ իրացման, անասնապահական մթերքների եւ հումքի արտադրության, պահպանման, փոխադրման եւ իրացման, հանրապետության տարածք ներմուծվող եւ արտահանվող բեռների հսկողության իրականացման ուղղությամբ:

Անասնաբուժական միջոցառումները, անասնաբուժասանիտարական կանոնների պահանջները չկատարելու կամ խախտելու պատճառով շրջակա միջավայրին եւ պետության շահերին վնաս հասցնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները եւ քաղաքացիները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով անասնաբուժության ոլորտում առանձին տեսակների վարչական իրավախախտումների համար ֆիզիկական անձանց, պաշտոնատար անձանց համար սահմանված են տուգանքներ:

Կենդանիների կարանտինային կանոնները եւ անասնաբուժական կանոնակարգով նախատեսված մյուս անասնաբուժասանիտարական կանոնները, ինչպես համաճարակների դեմ պայքարի հարցերով տեղական իշխանությունների որոշումները խախտելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի  (մեկ հազար դրամ) մինչեւ քսան տոկոսի (մեկ հազար դրամ) եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ տաս տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի (200 - 500դրամ) չափով:

Վերը նշված անասնաբուժական պահանջները խախտող ֆիզիկական անձանց, պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող տուգանքի չափերը չեն նպաստում խախտումների կանխմանը եւ վերացմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը կնպաստի «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման եւ խախտումների կանխման գործում ֆիզիկական անձանց, պաշտոնատար անձանց պատասխանատվության բարձրացմանը՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու անասնաբուժա-սանիտարական տեսակետից կենդանական ծագման մթերքի եւ հումքի անվտանգության ապահովմանը:
Ընդունվող նոր տուգանքի չափերը կնպաստեն ՀՀ պետական բյուջեի եկամուտների զգալի ավելացմանը: