Armenian ARMSCII Armenian
123-17.12.2021--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Սահմանադրության 192-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Քրիստիննե Գրիգորյանին ընտրել Մարդու իրավունքների պաշտպան՝ վեց տարի ժամկետով: Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը՝ սույն թվականի փետրվարի 25-ից: