Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-141-25.01.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Անհրաժեշտությունը.

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ՝ մասնավորապես հավելվածի 8՟րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ:

2.Ընթացիկ իրավիճակը եւ կարգավորման նպատակը.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, շակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել եւ սահմանված կարգով շրջանառել է ՀՀ կառավարության «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» (ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ) եւ «Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու» որոշման նախագծերը:

ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված «Առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը սահմանելու մասին» ՀՀ կառավարության առանձին որոշման նախագծի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերոնշյալ երկու նախագծերով ուղղիչ գործակիցներ եւ նորմատիվներ են նախատեսված ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի համար:

3.Ակնկալվող արդյունք.

Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական փաստաթուղթից բխող քաղաքականության իրականացմանը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծով ներկայացվող փոփոխությունը փոխկապակցված չէ որեւէ ռազմավարական ծրագրի հետ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն