Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-114-09.12.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստր՝ լիցքավորման աշտարակի կարգաբերման ռեժիմ մուտք գործելու ամսաթիվը, ժամը, ռեժիմում կատարված փոփոխությունները, ռեժիմ մուտք գործողի նույնականացման տվյալները եւ այլ տեղեկություններ գրանցող, հիշողության մեջ առնվազն մեկ տարի պահող եւ ժամանակի իրական ռեժիմում իրավասու մարմիններին հաղորդող սարք կամ լիցքավորման աշտարակների ծրագրային ապահովման բաղադրիչ կամ աշտարակի ծրագրային ապահովմանը կից աշխատող առանձին ծրագիր:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ եւ 9-րդ մասերով.

«8. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրով, որին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Արգելվում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի ցանկացած միջամտություն:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով կատարվող լրացմամբ նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտություն

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վառելիքաբաշխիչ աշտարակներ օգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրային ապահովման էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» մուտք գործելու եւ վառելիքաբաշխիչ աշտարակի վառելիքի բաց թողման թույլատրելի սխալանքը փոփոխելու հնարավորության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի այնպիսի միջամտության բացառմամբ, որի արդյունքում տվյալ միջամտությունը կարող է հանգեցնել չափման միջոցի հաստատված տեսակի չափագիտական կանոնների եւ նորմերի անհամապատասխանության բացառմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Տնտեսվարող սուբյեկտները համաձայն արտադրող գործարանի կողմից տրված վառելիքաբաշխիչ աշտարակների շահագործման եւ սպասարկման ձեռնարկի կարող են մուտք գործել «Կարգաբերման ռեժիմ» կառավարման վահանակի միջոցով, առանց աշտարակի դռնակը բացելու, առանց գործարանային կամ այլ կապարակնիք վնասելու: Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունների եւ թերլցումների բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» ունենալու հնարավորության դեպքում պետք է կահավորված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով:

Չափումների միասնականության ապահովման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստուգաչափված չափման միջոցների շահագործման եւ իրացման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով լրամշակել է սույն նախագիծը:

Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստոգաչափված չափման միջոցների շահագործման եւ իրացման ընթացքում պետական վերահսկողական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է գազալցակայաններում եւ բենզալցակայաններում իրականացվող ստուգաչափման կամ ստուգումների ժամանակ չափման միջոցների ծրագրային ապահովման մեջ միջստուգաչափման ժամանակահատվածում (երբեմն հեռավար եղանակով) կատարված միջամտությունների բացահայտմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն օրենսդրական փաթեթով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն գազալցակայաններում եւ բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունները եւ թերլցումները, ինչպես նաեւ պետական վերահսկողական մեխանիզմի կիրառմամբ եւ տուգանքների խստացմամբ կվերանա սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ թերլցումները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի  եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համատեղ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հավելված N 2-ի 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագրի միջոցառումների ցանկից՝ մասնավորապես, ցանկի 6-րդ կետի «Չափումների միասնականության ապահովման ոլորտի գործող նորմատիվատեխնիկական եւ իրավական բազայի վերանայում՝ ժամանակակից պահանջներին եւ երկրի իրական կարիքներին համապատասխան չափումների միասնականության ապահովման նպատակով» միջոցառումներով (https://www.arlis.am/):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈ՟ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն