Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-099-01.10.2012,15.11.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1. 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.»,

2. 14-րդ պարբերությունում «հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են» բառերը փոխարինել «հանձնաժողովի կողմից հաստատված իրավական ակտերը, որոնք կանոնակարգում են» բառերով:

Հոդված 2. Հոդված 28-ի 1-ին մասի ը) ենթակետում «զարգացման» բառից հետո լրացնել «եւ հուսալիության բարձրացման» բառերը:

Հոդված 3. Հոդված 37-ում կատարել հետեւյալ լրացումը.

1. 1-ին մասի 2-րդ պարբերությունում «արտադրության,» բառից հետո լրացնել «հաղորդման,» բառը:

2. հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում, հանձնաժողովի սահմանած կարգով, հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի նախորդ տարվա անվտանգության եւ հուսալիության ցուցանիշները, իրականացնում է դրանց հետազոտություն, իրազեկում էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված կազմակերպություններին եւ ճշգրտման անհրաժեշտության դեպքում, անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների վերանայման մասին առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին»:

Հոդված 4. Հոդված 53-ի 2-րդ մասում «տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «իրավական ակտերի» բառերով:

Հոդված 5. Հոդված 59-ի 2-րդ կետի ա) ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: