Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2816-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1.
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996, ՀՕ-68) 60-րդ հոդվածի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) բանկը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով չի կատարել Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին երաշխիքային վճարների վճարումը:»: