Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-075-11.08.2003-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները:

Հոդված 1. Օրենքի 3-րդհոդվածի 18-րդ ենթակետը հետո լրացնել 181 -րդենթակետ.

«Արհեստագործ՝նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.»։

Հոդված 2. Օրենքի 3-րդհոդվածի 19-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կրտսեր մասնագետ՝միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց՝հիմնական ընդհանուր կրթության կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա.»։

Հոդված 3 . Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել 21 -րդ ենթակետ.

«21 )նախնական մասնագիտական (արհեստագործական) .»:

Հոդված 4 . Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը կրթության պետական լիազորված մարմնի հաստատած օրինակելի ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի հիման վրա մշակում եւ հաստատում են համապատասխանաբար՝նախնական մասնագիտական (արհեստագործական)եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

Նույն հոդվածի 4-րդ կետի2-րդ պարբերությունը համարել 41 -րդ կետ։

Հոդված 5. Օրենքի21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ նոր՝ 3-րդ պարբերությամբ.

«1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման նպատակով:

2. Մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկը եւ ուսուցման տեւողությունըկրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնականհաստատությաններումսովորողների կրթության ու մասնագիտական հմտությունների մակարդակին եւ նրաց կողմից յուրացվող մասնագիտությունների բարդությանը համապատասխան՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ուսուցման տարբերակված ժամկետներ։»։

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ նոր՝ 3-րդ եւ4-րդ պարբերություններով.

«1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը սովորողներին նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորում պահանջող աշխատանքային գործունեությանհամարորպեսորակյալմասնագետներնախապատրաստելն ուպատրաստելն է։

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է ավագ դպրոցի արհեստագործական հոսքերում, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների ուսումնաարտադրական կենտրոններում, ուղղիչ-աշխատանքային վայրերում։

3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաեւ անհատական մասնագիտական ուսուցման կարգով (վարպետային ուսուցում)։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը՝ ըստ մասնագիտությունների, սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնելհետեւյալ բովանդակությամբ4-րդ կետով.

«4. Պետական ուսումնական հաստատությունների գույքնօտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։»։