Armenian ARMSCII Armenian
Կ-0112-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-177-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 9-րդ հոդվածի 1-ին մասը

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1, 9.2, 9.3, 9.4 եւ 9.5 կետերով.

9.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն մասի 9.2, 9.3, 9.4 եւ 9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից
9.2) «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.3) «Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով
9.4) «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով
9.5) Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով

2. 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ» ենթակետերով.

ժբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն կետի «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
ժգ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի 400-ապատիկի չափով
ժդ. «Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով
ժե. «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով
ժզ. Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 150-ապատիկի չափով
»:

3. 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» եւ «ժե» ենթակետերով.
ժա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն կետի «ժբ», «ժգ», «ժդ» եւ «ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից
ժբ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով
ժգ. «Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով
ժդ. «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով
ժե. Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 150-ապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ